‘Ռոբերտ Սիմոնյանն ընտրագրավը չի վճարում ու պահանջում է Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրգործ հարուցել’

875

Մտել եմ դատախազություն՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով, որովհետև իր պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ժողովրդից փող է շորթում, խարդախության միջոցով, Քրեական օրենսգրքով նախատեսված է համապատասխան պատիժ՝ նշված հանցագործության համար: Այս մասին iLur.am-ին հայտնեց 2013 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:

Նա նշեց, որ չի պատրաստվում մուծել 8 միլիոն դրամ ընտրագրավը, քանի որ դա հակասահմանադրական է:

«Սահմանադրության մեջ որևէ տեղ ամրագրված չէ: Ինչ վերաբերում է օրենքներին, ապա օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, այլ ոչ թե Սահամանադրությունը՝ օրենքներին: Սահմանադրության մեջ չկա պահանջ, որ որևիցե ոք պարտավոր է ինչ-որ գումար կամ գրավ դնել: Երկրորդը՝ դա միջազգային նորմերի խախտում է, խտրականություն է»,- նշեց Սիմոնյանը:

Նախագահի թեկնածուն նկատեց նաև, որ Սահամանդրության 51 հոդվածով՝ նախագահն իր լիազորությունները վայր պետք է դնի ընտրությունների անցկացումից 50 օրվա ընթացքում, և Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 29-ին պարտավոր էր իր լիազորությունները վայր դնել, ինչը չի արել: 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ չորս ակտիվիստների գործը կքննվի վճռաբեկ դատարանում’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասը կարող է տեղափոխվել «Արսենալ»’