Ռոբերտ Քենեդի կրտսեր․ Առնվազն 350 հազար մարդ է սպանվել

195

Առաջնագծում ՈՒԶՈՒ կորուստները  350 հազարի կարգի են, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Ռոբերտ Քենեդի-կրտսերը։

«Այժմ տեղեկություններ կան, որ առաջնագծում սպանվել է 350 հազար մարդ։ Մեզ դրա մասին չեն ասում»,- հայտարարել է նա։

Քենեդի կրտսերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը և Կիևի իշխանությունները միտումնավոր կերպով չեն հայտնում ՈՒԶՈՒ կորուստների թիվը, նա դա համեմատել է կորոնավիրուսի համավարակի և Իրաքում պատերազմի վերաբերյալ ստերի հետ։ Բացի այդ, ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Քենեդիի կարծիքով՝ ամերիկյան իշխանությունները ճշմարտությունը չեն ասում Ուկրաինայում հակամարտության իրական պատճառների մասին։

«Նեոպահպանողականները Սպիտակ տանը այդ պատերազմը սադրել են 10 տարի շարունակ,- ասել է նա։- Եվ նրանք շարունակում են արհամարհել ցանկացած խաղաղ բանակցություն և հակամարտությունը կարգավորելու ցանկացած փորձ։ Ամեն ինչ արվում է՝ ռուսներին հյուծելու համար»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿասեցվել է ՈՒԶՈՒ հարձակումը հարավդոնեցկյան ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՈւկրաինան ԱՄՆ-ին չի հայտնել հակահարձակման ճշգրիտ ամսաթիվը