‘Ռոգոզինը կոչ է արել ԽՍՀՄ փլուզումից հետո «հավաքել քարերը»’

1274

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրը կոչ է արել «հավաքել քարերը», որոնք, նրա խոսքով, ցրիվ են եկել քառորդ դար առաջ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

«24 տարի առաջ խորհրդային ժայռը ճաքեր տվեց: Հետո սկսվեց քարաթափությունը: Ով կարող էր այն ժամանակ իմանալ, որ դա շարունակվելու է քառորդ դար: Բայց արդեն ժամանակն է հավաքել քարերը»,- հինգշաբթի իր Twitter-յան էջում գրառել է Ռոգոզինը:

Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո Ռոգոզինը շնորհավորեց ազգային-հայրենասիրական «Ռոդինա» («Հայրենիք») կուսակցությանը, որի հիմնադիրներից է եղել ինքը՝ «հանուն ազգային միասնության՝ մեր պայքարի առաջին արդյունքի» կապակցությամբ:

Ռուսաստանի օրը ամեն տարի նշվում է հունիսի 12-ին. 1990 թ. հենց այդ օրն է ընդունվել Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության անկախության հռչակագիրը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Մեր դատական համակարգը, ողբալի չասեմ, բայց շատ վատ վիճակում է’
Հաջորդ հոդվածը‘Կոռուպցիա ՖԻՖԱ-ում. Բլատերը մտադիր չէ հեռանալ’