Ռոդրիգոյի տունը թալանել են, երբ Ռեալը խաղում էր Իսպանիայի գավաթի եզրափակիչում

231

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ժամանակ թալանել են Ռոդրիգո Գոեսի տունը: Մադրիդի «Ռեալը» եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է «Օսասունային», իսկ Ռոդրիգոն այս խաղում դուբլի հեղինակ է դարձել։

Ինչպես հայտնում է EFE-ն, երբ խաղն ընթացքի մեջ է եղել, անհայտ անձինք թալանել են տունը, որտեղ ապրում է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվողը ծնողների հետ։

Ֆուտբոլիստի հարազատներն այդ ժամանակ գտնվել են տրիբունայում և հետևել են եզրափակիչ խաղին:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ վնաս է հասցվել ֆուտբոլիստին: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:

Նախորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ
Հաջորդ հոդվածըՍտեփան Հովհաննիսյանը՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին