‘Ռոզա Ծառուկյան. Այսօր մինչև օրվա վերջ կիմանաք` կառաջադրվի, թե ոչ (տեսանյութ)’

2437

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք նրա որդին կառաջադրվի 2013թ. նախագահի ընտրություններում, պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է»:

Ի՞նչ նկատի ունեք` կառաջադրվի՞ նա՝ հարցին նա բառացիորեն ասաց. «Նկատի ունեի` ոչ, կասեի, որ ցանկացած մարդ իրեն հասանելիք աշխատանքը թող անի մեր երկրի համար եւ ամեն ինչ լավ է լինելու: Խնդրում եմ առաջադրվելու մասին հարցն ինձ մի տվեք, այսօր մինչեւ օրվա վերջ կիմանաք` կառաջադրվի, թե ոչ: Խնդրում եմ ուրիշներին հարց տվեք»:

Նախորդ հոդվածը‘Ներսես Նազարյան. Մեհրաբյանին կադրերի ռեզերվ ուղարկելու պատճառը՝ Արաբկիրում հանցագործություններ չգրանցելու դեպքերն են’
Հաջորդ հոդվածը‘Թենիսիստի հումորը սուր քննադատության է արժանացել. Տեսանյութ’