«Ռոլան Գարոսի» ընդհանուր մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է

333

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամն այս տարի կկազմի 43,6 միլիոն եվրո, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Մենախաղի հաղթողները կստանան յուրաքանչյուրը 2,2 միլիոն եվրո, եզրափակիչի մասնակիցները՝ 1,1 միլիոն եվրո։

Զուգախաղի հաղթողները կստանան 580 հազար եվրո, եզրափակիչի մասնակիցները՝ 290 հազար եվրո։

Խառը զուգախաղի տիտղոսի համար կտրվի 122 հազար եվրո, եզրափակիչ հասնելու համար՝ 61 հազար եվրո։

«Ռոլան Գարոսը» կանցկացվի մայիսի 22-ից հունիսի 5-ը։

Նախորդ հոդվածըԴի Մարիան ցանկանում է կարիերան շարունակել «Յուվենտուսում»
Հաջորդ հոդվածըՄարիուպոլի թատրոնում առնվազն 600 մարդ է զոհվել