«Ռոլան Գարոս»․ Ալկարասը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Ջոկովիչի հետ

212

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 6:1, 7:6 (7:5):

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը  4:6, 7:6 (7:0), 6:2, 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՍնոուդենը պատմել է, որ նախապես մտադիր չէր մնալու ՌԴ-ում
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեան դիվանագիտության հաղթանակն է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում իր երկրի ընդգրկումը