«Ռոլան Գարոս»․ Ալկարասը խնդիրներ չունեցավ

308

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 10 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ ավստրիացի Սեբաստիան Օֆների դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։ Մրցաշարը կավարտվի հունիսի 11-ին։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը հաղթեց եւ կմրցի Խաչանովի հետ
Հաջորդ հոդվածըԱՄՆ․ Հաիթիի նախագահի սպանությանն առնչության համար մեղադրվողին՝ ցմահ ազատազրկում