«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ հիմնական փուլ

132

Աշխարհի 134-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական փուլ։

Որակավորման փուլի եզրափակիչում 20-ամյա հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 138-րդ ռակետ, 23-ամյա ամերիկացի Քայլա Դեյի հետ եւ պարտություն կրեց երրորդ սեթի թայ-բրեյքում։

Առաջին սեթում Էլինա Ավանեսյանը հաղթեց 7:5 հաշվով, երկրորդ սեթում պարտվեց 4:6 հաշվով։ Երրորդ սեթում Դեյն առավելության հասավ 7:6 (10:7) հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 9 րոպե։

«Ռոլան Գարոսի» հիմնական փուլը կմեկնարկի մայիսի 28-ին։

Նախորդ հոդվածը«Լիվերպուլը» 7 տարում առաջին անգամ չի խաղա Չեմպիոնների լիգայում
Հաջորդ հոդվածըԲրիտանիան չի վերադարձնի ՌԴ-ի սառեցված ակտիվները