«Ռոլան Գարոս»․ Իգա Շվյոնտեկը երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը (տեսանյութ)

317

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին եզրափակիչում մրցեց 18-րդ ռակետ, 18-ամյա ամերիկացի Կորի Գաուֆի հետ եւ հեշտ հաղթանակ տարավ երկու սեթում՝ 6։1, 6։3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 8 րոպե։

Իգա Շվյոնտեկը երկրորդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը։ Նախորդ անգամ նա հաղթել էր 2020 թվականին։

Շվյոնտեկը 35-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։

Նախորդ հոդվածըՌաֆայել Նադալը 14-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՍադիո Մանեն դարձել է Սենեգալի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու