‘«Ռոլան Գարոս»․ Նովակ Ջոկովիչի եւ Սերենա Ուիլյամսի հաղթանակները’

880

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզի «Ռոլան Գարոսի» կորտերում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը 1 ժամ 33 րոպեում առավելության հասավ Շվեյցարիայի ներկայացուցիչ, 104-րդ ռակետ Հենրի Լաակսոնենի նկատմամբ՝ 6:1, 6:4, 6:3։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Սալվատորե Կարուզոն։

Կանանց մրցաշարի երկրորդ շրջանում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի տիտղոսակիր Սերենա Ուիլյամսը երկրորդ շրջանում մրցեց ճապոնացի Կուրումի Նարայի հետ եւ հաղթանակ տարավ 6։3, 6։2 հաշվով։ «Ռոլան Գարոսում» 10-րդ համարն ունեցող Սերենա Ուիլյամսից երրորդ շրջան դուրս գալու համար պահանջվեց 1 ժամ 5 րոպե։ Նա կատարեց 10 էյս, թույլ չտվեց ոչ մի կրկնակի սխալ։

Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Սոֆյա Քենինը։

Նախորդ հոդվածը‘Ծանրամարտի չեմպիոն Մել Դալուզյանը Ամստերդամում խանգարել է գողերին ու դանակահարվել’
Հաջորդ հոդվածը‘Norway Chess. Լեւոն Արոնյանի մրցակիցները’