‘«Ռոլան Գարոս». գործող չեմպիոն Հալեպը պարտվել է 17-ամյա թենիսիստուհուն’

730

Ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը, չի կարողացել դուրս գալ «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակիչ: 

27-ամյա մարզուհին պարտվել է 2:6, 4:6 հաշիվներով Ամանդա Անիսիմովային: 

Դիմակայությունը տևել է 1 ժամ 8 րոպե: 

Անիսիմովան առաջին անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտ»-ի կիսաեզրափակիչ փուլ: 

Եզրափակիչ դուրս գալու համար 17-ամյա ամերիկուհին կպայքարի Ավստրալիայի ներկայացուցիչ Էշլի Բարտի հետ, ով 6:3 և 7:5 հաշվով հաղթել է Մեդիսոն Կիսին: 

Հալեպ — Անիսիմովա` 2:6, 4:6

Նախորդ հոդվածը‘Թերեզա Մեյը հեռանում է’
Հաջորդ հոդվածը‘Ալեգրին մտադիր է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը’