‘Ռոհանի. Բանակցություններ՝ հավասարը հավասարի հետ’

1087

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը կայացել է երկրի խորհրդարանում, ժողովրդի ընտրյալների և տասնյակ երկրների ներկայացուցիչների առջև: Անցյալ շաբաթ օրը կայացել է Ռոհանիի՝ նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին փուլը. նրան պաշտոնապես հաստատել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Ռոհանին ընթերցել է երդման տեքստը, այնուհետև հանդես եկել ճառով. «Լարվածության վերացումը, փոխադարձ վստահության և կառուցողական համագործակցության մթնոլորտի ձևավորումը սահմանում են մեր հետագա ընթացքը: Ուզում եմ հստակ ասել՝ Իրանը երբեք չի ցանկացել պատերազմել աշխարհի դեմ: Մենք կհամատեղենք մեր ջանքերը, որպեսզի հսկողության տակ պահենք բոլոր նրանց, ովքեր ուզում են պատերազմ սանձազերծել»,- ասել է Ռոհանին և հավելել, որ Իրանի հետ համագործակցության միակ եղանակը բանակցություններն են՝ հավասարը հավասարի հետ, փոխանցում է euronevs-ը:

Նախորդ հոդվածը‘Բենիամին Նեթանյահու. «Իրանի նախագահը նոր անուն ունի, սակայն վարչակարգի մտադրությունները չեն փոխվել»’
Հաջորդ հոդվածը‘Իսլամաբադում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն աստիճան է հայտարարվել’