«Ռոմայի» նախկին տնօրեն․ Մոուրինյոյին պետք է ժամանակ տալ

300

«Ռոմայի» նախկին տնօրեն Վալտեր Սաբատինին խոսել է իտալական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին եւ ակումբի ղեկավարությանը հորդորել համբերատար լինել։

«Ամռանը կազմը չուժեղացնելու հետեւանքով է «Ռոմայի» այսօրվ դժվարությունները։ Մոուրինյոն կկարողանա մինչեւ հունվար շտկել դրությունը։ Վստահ եմ, որ նա կհաղթահարի դժվարությունները։ Այդ մասնագետի կենսագրությունը վկայում է այդ մասին։

«Ռոման» պետք է վստահի նրան եւ լինի համբերատար։ Ակումբը պետք է ժամանակ տա Մոուրինյոյին, քանի որ միայն նա կարող է ակումբը դուրս բերել նոր մակարդակի»,- Սաբատինիի խոսքը մեջբերում է  Football Italia-ն։

Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Իտալիայի առաջնության 12 տուրից հետո հռոմեական թիմը 19 միավորով 6-րդն է։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1675 նոր դեպք, 69 մահ
Հաջորդ հոդվածըՋերմաստիճանը կտրուկ կնվազի