‘Ռոման Աբրամովիչը ավստրալական ածխի մեջ գումար կներդնի ‘

887

«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Ավստրալիայում բանակցություններ է սկսել ածխի ստորգետնյա գազաֆիկացմամբ զբաղվող Linc Energy ընկերության հետ, ըստ BBC-ի, գրում է Australian Financial Review պարբերականը:

Ամենայն հավանականությամբ՝ ռուս գործարարը մտադիր է ավստրալական ընկերության մեջ ներդրումներ կատարել, սակայն Linc Energy-ն այս տեղեկատվությունն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանում:

Ավստրալական խոշոր այդ ընկերությունն ածխի, նավթի և գազի բազմաթիվ հանքեր ունի և համարվում է ածխի ստորգետյնա գազաֆիկացման համակարգի համաշխարհային առաջատարը:

Նախորդ հոդվածը‘Կստեղծվի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»’
Հաջորդ հոդվածը‘«Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը մեկնարկեց ‘