«Ռոման» առաջիկա տուրում կխաղա հատուկ մարզաշապիկներով

575

«Ռոմայի» ֆուտբոլիստները Ա Սերիայի՝ «Սասուոլոյի» դեմ խաղում խաղադաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկներով` ի աջակցություն Աֆղանստանի ժողովրդի:

Համազգեստի վրա կլինի ՄԱԿ -ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարբերանշանը: Խաղից հետո համազգեստը կվաճառվի բարեգործական աճուրդում, իսկ ամբողջ հասույթը կտրամադրվի ՄԱԿ-ի՝ փախստականներին ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև օգնություն կտրամադրվի Աֆղանստանի ժողովրդին:

Վերջին շրջանում «Թալիբան» իսլամիստական շարժումը իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքը: Դրանից հետո շատ բնակիչներ փորձել են լքել երկիրը. նրանցից ոմանք տարհանվել են:

Նախորդ հոդվածըUS Open․ Եզրափակիչում՝ Մեդվեդեւ — Ջոկովիչ
Հաջորդ հոդվածըԾանրամարտի ԱԱ կանցկացվի Ուզբեկստանում