Ռոման Բալայան. Երանի Վանոյի նման հայեր շատ լինեին

1783

Կինոռեժիսոր Ռոման Բալայանը Ֆեյսբուքում գրել է.

Ինձ հայտնեցին Վանո Սիրադեղյանի մահվան մասին․․․ Չտեսնված մարդ, հրաշալի գրող, իսկական ընկեր ու հայ։ Երանի Վանոյի նման հայեր շատ լինեին։

Այս բոլոր տարիներին ես հույս ունեի՝ էս է-էս է՝ նրան կվերադարձնեն, և ես կկապվեմ նրա հետ,  բայց ավաղ, ոչ մի իշխանություն չհիշեց նրան կամ չուզեցավ հիշել․․․ Իսկ ես ամեն գալուց հարցնում էի՝ հը, վերադարձրե՞լ են։ Բայց  չէ․․․

Լուսավոր հիշատակ և երկնային արքայություն զարմանալի Մարդուն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը ԱՀ ՆԳՆ–ին է փոխանցել խաղաղ բնակչի դին
Հաջորդ հոդվածը«ՌԲ Լայպցիգը» հեռացրեց գլխավոր մարզիչին