‘Ռոման Բերեզովսկին 10-րդ տուրի լավագույն դարպասապահն էր’

1109

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի արդյունքներով Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին ռուսական մի շարք մարզական լրատվամիջոցների կողմից ճանաչվել է տուրի լավագույն դարպասապահ եւ ընդգրկվել խորհրդանշական հավաքականներում:

Բերեզովսկուն 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել են մասնավորապես Championat.com-ը, Football.kulichki.net-ը, Sport Express-ը:

Հիշեցնենք, որ 10-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սկզբունքային մրցավեճում 2:0 հաշվով հաղթեց մրցաշարի առաջատարին՝ ԲԿՄԱ-ին եւ այդ հաղթանակը մեծապես պայմանավորված էր նաեւ Բերեզովսկու գերազանց խաղով:

Football.kulichki.net-ը Բերեզովսկու խաղի մասին նշել է հետեւյալը. «Դինամոն» աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից, բայց ակնթարթորեն դա հնարավոր չէ անել: Ամեն ինչ աստիճանաբար: Այդ իսկ պատճառով սկզբնական հաղթական շրջանում առանց հերոսությունների չի ստացվի: Ահա եւ «Դինամոյի» դարպասապահ Բերեզովսկին ԲԿՄԱ-ի հետ խաղում գլխավոր հերոսի դերն էր կատարում: Բանակայինները մրցակցին լրջորեն ճնշում էին՝ ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, սակայն դարպասապահը շատ հուսալի էր խաղում եւ վստահություն հաղորդում իր թիմակիցներին: Այնպես որ Բերեզովսկու դարպասը ոչ մի գոլ չմտավ»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում խոզերը հոշոտել են իրենց տիրոջը’
Հաջորդ հոդվածը‘Ադելի երգը համացանցում է հայտնվել պաշտոնական պրեմիերայից առաջ’