‘Ռոման Բերեզովսկի.Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը 40 տարեկան է (տեսանյութ)’

962

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դապասապահ Ռոման Բերեզովսկին նշում է իր ծննդյան 40-ամյա հոբելյանը: 

Մեր հավաքականի նվիյալ դարպասապահը գործի հանդեպ իր վերաբերմունքով նվաճել է երկրպագուների անսահման սերն ու հարգանքը: Բոլոր ակումբներում, որտեղ էլ որ հանդես է եկել, տարբեր հարցումների համաձայն, գրեթե միշտ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Բոլոր այդ թիմերում, տարբեր ժամանակներում, նա կրել է թիմի ավագի թևկապը:

Իր հայրենիքում՝ Հայաստանում Ռոմանն առանձնահատուկ սեր է վայելում: Հայաստանի հավաքականի երկրպագուների համար այս դարպասապահը իսկական կուռք է դարձել, և նրա անունը առաջինն է նշվում Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Արազ Oզբիլիսի և Գևորգ Ղազարյանի կողքին: Թիմի ավագը, որ պաշտպանում է  Հայաստանի դարպասը 1996 թվականից՝ արդեն 18 տարի, իր նվիրված խաղով, անմիջականությամբ ու համեստությամբ, նվաճել է համայն հայության  սերը:  Ու քանի դեռ նա կազմ ու պատրաստ է և կարողանում է խաղալ, նրա տեղը հավաքականում միշտ կա ու այդ հարցը չի քննարկվում:

Ռոմանին հաճախ են հարցնում, թե չի ափսոսում, որ, ժամանակին ունենալով Ռուսաստանի հավաքականում հանդես գալու հնարավորություն, ընտրել է Հայաստանը: Բերեզովսկու պատասխանը միշտ մեկն է եղել. «Երբեք: Հայաստանն իմ հայրենիքն է: Ես այնտեղ եմ ծնվել և հասակ առել»:

Ահա այսպիսին է մեր դարպասապահը, ում խաղին մենք բոլորս սպասում ենք անհամբերությամբ: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում ուզում են սառեցնել կենսաթոշակների կուտակային մասը’
Հաջորդ հոդվածը‘Արիֆ Յունուսը՝ մեղադրյալի աթոռին’