‘ Ռոման Բերեզովսկի. «Մեսսի-Ռոնալդու մրցակցության մեջ ես նախապատվությունը Մեսսիին եմ տալիս»’

806

Հայաստանի Ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել ռուսական «Sport-express»-ին, որի ժամանակ անդրադրադարձել է նաև «Ոսկե գնդակի» քվեարկությանը։

Հիշեցնենք, որ Բերեզովսկին՝ որպես Հայաստանի հավաքականի ավագ, քվեարկության հնարավորություն ուներ։ Մեր դարպասապահը առաջին տեղում նշել է Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամին, երկրորդում՝ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին, երրորդում՝ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերին։

«Նոյերը հրաշալի մրցաշրջան անցկացրեց 2014-ին, փայլեց Աշխարհի առաջնությունում, բայց կարծում եմ, որ Գերմանիայի նվաճած չեմպիոնական տիտղոսում Լամի ներդրումը մի փոքր ավելի շատ էր, քան Նոյերինը։ Լամը նաև իսկական ավագ է և առաջնորդ։

«Ոսկե գնդակը» Քրիստիանո Ռոնալդուն ստացավ, բայց ես դրանից հիասթափված չեմ։ Պարզապես ինձ թվում է, որ այն տարում, երբ Աշխարհի առաջնություն է անցկացվել, լավագույնի կոչումը պետք է չեմպիոն դարձած հավաքականի ֆուտբոլիստ ստանա։ Ես այդ մրցանակին արժանի էի համարում Լամին։

Ոչ ոք չի վիճում, որ Ռոնալդուն անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է։ Նրա գոլերի օգնությամբ «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգայում, սակայն տվյալ դեպքում ես նախապատվությունը տալիս եմ Աշխարհի առաջնությանը։

Ինչ վերաբերում է իմ եռյակում երրորդ տեղն զբաղեցնող Լիոնել Մեսսիին, կարող եմ ասել, որ թեև նրա կարիերայի լավագույն շրջանը չէ, բայց ես շատ եմ հավանում նրան։ Նա երկար ժամանակ ամենաբարձր մակարդակով է խաղացել, և ես սիրում եմ խաղացողների, ովքեր կարող են միայնակ դաշտում փոխել հանդիպման ընթացքը։ Մեսսի-Ռոնալդու մրցակցության մեջ ես նախապատվությունը Մեսսիին եմ տալիս»,-ասել է Բերեզովսկին։

Նախորդ հոդվածը‘Փոքրիկ Սերյոժայի առողջական վիճակը կայուն ծանր է’
Հաջորդ հոդվածը‘Վալերի Պերմյակովի հայրը Ավետարանական եկեղեցու հովիվ է (լուսանկարներ)’