‘Ռոման Բերեզովսկի. Սա շատ լուրջ միջադեպ էր’

878

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է արդեն մեծ աղմուկ հանած միջադեպի մասին, երբ անհայտ անձինք փեյնտբոլի զենքերից կրակել էին դինամոյական ֆուտբոլիստների վրա:

«Մեր մարզումներից հետո քննարկում էինք միջադեպի հետեւանքները: Երբ անտառի կողմից կրակեցին, խաղադաշտում հինգ հոգի էին մնացել, եւ ես արդեն այնտեղ չէի: Կարծում եմ, որ սա սադրանք էր, չեմ հավատում, որ դա դինամոյական երկրպագուներն են արել: Ցավալի է, որ վերջին շրջանում մեր մոտ նման տհաճ միջադեպեր են լինում: Բայց պետք է նաեւ սա հաղթահարել:

Իրականում միջադեպը լուրջ է: Ես մի անգամ խաղացել եմ փեյնտբոլ, երբ «Խիմկիի» տղաների հետ էի: Առանց հատուկ հանդերձանքի արգելվում է փեյնտբոլ խաղալ: Ինձ, ի դեպ, այդ ժամանակ դիպել էին, եւ խիստ ցավոտ էր: Կարծում եմ, որ այսօր մեր ֆուտբոլիստների առողջությանը վտանգ էր սպպառնում: Գնդակը կարող էր դիպչել աչքին կամ քունքին»,- ասել է Բերեզովսկին «Սովետսկի Սպորտին»:

Նշենք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել սադրիչներին գտնելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Ազոյանը՝ «փուչիկների» գործի մասին. Բաներ կան, որ արդեն Աստված պետք է խառնվի ‘
Հաջորդ հոդվածը‘Սամվել Աբրահամյան. Խմբակցությունները քննարկում են ՀԱԿ-ի ներկայացրած փաթեթը ‘