‘Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ հետագայում Հենրիխը կսկսի ավելի լավ խաղալ’

1312

Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահներից մեկը՝ «Դինամոյի» ու Հայաստանի հավաքականի 40-ամյա Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել «Известия»-ին՝ խոսելով Հայաստանի հավաքականից ու իր թիմակից Հենրիխ Մխիթարյանից: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

— «Դինամոյում» դարպասապահական գծի լուրջ մրցակցություն կա: Ձեզ պատրաստ զգո՞ւմ եք հիմնական կազմում պայքարելու համար:

— Այսպես ասեմ. ամեն պահի պատրաստ եմ օգտակար լինել «Դինամոյին»: Փառք Աստծո, առողջության հետ խնդիրներ չկան: Իմ կարծիքով, վատ մարզավիճակում չեմ: Արդեն մարտի վերջին կկայանա Եվրո-2016-ի նախընտրական փուլի կարևորագույն խաղը Ալբանիայի հավաքականի դեմ: Հուսով եմ այդ խաղերին մոտենալ օպտիմալ մարզավիճակով:

Ձեր ընկեր Հենրիխ Մխիթարյանը վերջապես ընդհատեց գոլային երաշտը Դորտմունդի «Բորուսիայում»: Արդյոք «Շալկեի» դարպասը խփած գոլը կվերադարձնի՞ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին վստահությունը սեփական ուժերի հանդեպ: 

— Անկասկած: Ուշադիր հետևում եմ նրա խաղին ու հնարավորության դեպքում փորձում եմ բաց չթողնել «Բորուսիայի» մասնակցությամբ հանդիպումները: Զգացվում էր, որ վնասվածքից հետո Հենրիխը խաղից խաղ առաջընթաց էր ապրում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով: Լավ է, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, չնայած անհաջող ելույթներին, վստահությունը չէր կորցնում Հենրիխի հանդեպ ու նրան ընդգրկում էր կազմում: Հենրիխը կարողացավ շնորհակալություն հայտնել մարզչին դրա համար: Վստահ եմ, որ հետագայում նա կսկսի ավելի լավ խաղալ, ինչպես և ողջ «Բորուսիան»: Դորտմունդցիները կարող են Բունդեսլիգայում պայքարել Եվրոգավաթային տեղերի համար և հաջողությամբ ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայում:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ Մյուլեր. Պետք է ընդունել, որ «Բավարիայում» կարող ես նստել պահեստայինների նստարանին’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Թրքասիրության եւ հակաթրքության մեջտեղում անձեռնհասությունն է ‘