Ռոման Բերեզովսկու նախախաղային ասուլիսը Պրիշտինայում (տեսանյութ)

323

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Պրիշտինայում կայացած նախախաղային ասուլիսում խոսել են Կոսովոյի հավաքականի հետ ընկերական հանդիպման մասին։

«Ուսումնասիրել ենք մրցակցին: Կոսովոյի հավաքականը շատ ուժեղ է, ունի լավ խաղացողներ: Նրանց աստղային խաղացող Վեդատ Մուրիքին վաղվա խաղին չի մասնակցի:

Մենք բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Հուսով ենք՝ մեր փորձառու ֆուտբոլիստները կօգնեն երիտասարդներին, որ վստահություն ձեռք բերեն խաղադաշտում և, ընդհանրապես, ազգային հավաքականում։

Ազգային հավաքականն ընկերական խաղեր չունի, մեր մարզաշապիկին Հայաստանի զինանշանն է, պետք է հպարտ լինենք դրանով, փորձենք լավ արդյունքի հասնել: Պետք է փորձ ձեռք բերենք այս խաղի շնորհիվ»,- նշել է Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահը:

Հիշեցնենք, որ Կոսովո — Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պրիշտինայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի նաև ալբանացիների հետ։

Նախորդ հոդվածըՎիդոդո․ G20-ը փետրվարից ի վեր՝ առաջին համատեղ հռչակագիրն է ընդունել
Հաջորդ հոդվածըԱվտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող, կա յոթ վիրավոր