«Ռոման» դարձյալ բաժանվեց Ջաստին Կլույվերտից

484

Իտալական «Ռոմայի» հոլանդացի կիսապաշտպան Ջաստին Կլույվերտը կարիերան կշարունակի ֆրանսիական «Նիցայում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիական ակումբը վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին և ունի 10 միլիոն եվրոյով նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն:

Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Պատրիկ Կլույվերտի որդին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս գերմանական «Լայպցիգում»: Հոլանդացին 2018-ին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Ռոմա», որը 17.25 միլիոն եվրո է վճարել նրա տրանսֆերի համար: Իտալական ակումբի կազմում Ջաստին Կլույվերտն անցկացրել է 68 հանդիպում, դարձել 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածըՉԼ. «Ալաշկերտը» տանը պարտվեց «Շերիֆին»
Հաջորդ հոդվածըՌՖՄ-ն դիտարկում է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի 3 թեկնածություն