‘«Ռոման», հաղթանակ տանելով, «Սերիա Ա-ի» նոր ռեկորդ գրանցեց (Տեսանյութ)’

784

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ Մարկո Բորիելոյի միակ գոլի շնորհիվ հաղթանակ տարավ «Կիևոյի» նկատմամբ: Հռոմեացիները, ինչպես և վերջին խաղերում, դժվարություններ ունեցան գրոհներով վտանգավոր պահեր ստեղծելիս, բայց Բորիելոյի գոլը, որը առաջինն էր նրա համար մրցաշրջանում, օգնեց պահպանել «Յուվենտուսի» և «Նապոլիի» նկատմամբ 5 միավորի առավելությունը: Այսպիսով, «Ռոման» գերազանցեց Ֆաբիո Կապելոյի «Յուվենտուսի» ռեկորդը՝ մեկնարկային 9 խաղերում հաղթանակը, և տանելով 10-րդ անընդմեջ հաղթանակը՝ «Սերիա Ա-ի» նոր ռեկորդ գրանցեց: Հաջորդ տուրում՝ կիրակի օրը տեղի ունենալիք «Տորինոյի» դեմ խաղում, նրանք հնարավորություն ունեն գերազանցել իրենց իսկ ռեկորդը:

Նախորդ հոդվածը‘Համազգեստ փոխելը ոստիկանության բարեփոխում չէ. ԵԱՀԿ պաշտոնյա’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ նոյեմբերի 1-ին սպասվող իրադարձությունները’