«Ռոման» հաղթեց ընկերական խաղում, Մխիթարյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)

515

«Ռոման» մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում անցկացրեց հերթական ընկերական հանդիպումը:

Հռոմեական ակումբը մրցեց «Տրիեստինայի» հետ՝ հաղթելով նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց Զալևսկին՝ աչքի ընկնելով 49-րդ րոպեին:

Խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր ու խաղաց 1 խաղակես:

«Ռոման» իր հաջորդ ստուգողական խաղը կանցկացնի հուլիսի 25-ին «Դեբրեցենի» հետ:

Նախորդ հոդվածըՀրդեհների պատճառով Կարելիայում և Յակուտիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Հաջորդ հոդվածըՀունգարիա․ Օրբանը հանրաքվե է հայտարարել «ԼԳԲՏ-ից երեխաների պաշտպանության» հարցով