«Ռոման» հետաքրքրված է Ջակայի ծառայություններով

344

Իտալական «Ռոման» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի ծառայություններով, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմը ցանկանում է մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը (հունվարի 31) ուժեղացնել միջին գիծը եւ բանակցում է անգլիական ակումբի հետ։

«Արսենալը» պատրաստ է բաց թողնել Գրանիտ Ջակային, եթե կարողանա ձեռք բերել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նեւեշին։

Ջակայի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» հետ մասնակցել է 13 հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Վուլվերհեմփթոնի» հարձակվողը կվերադառնա «Բարսելոնա»
Հաջորդ հոդվածըՈւկրաինա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա Լվովում