«Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ

302

Իտալական «Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ կատալոնական ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության խաղում, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 6-ին Կատալոնիայի մայրաքաղաքում, հաղորդում է Marca-ն։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միակողմանի խզել է պայմանավորվածությունը, քանի որ նոր մրցաշրջանից առաջ նախապատրաստական փուլի արդյունավետության համար ընկերական հանդիպումների ծրագրի փոփոխության անհրաժեշտություն է տեսել։

Անցած տարի Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում կատալոնական թիմը մրցել էր Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ հաղթել 3։0 հաշվով։

Նախորդ հոդվածըՀավակնորդների մրցաշար․ Կարուանան ու Նեպոմնյաշչին խաղացին ոչ ոքի
Հաջորդ հոդվածըՄեդվեդևը կոշտ պատասխան է խոստացել