‘«Ռոման» հրաժարվել է համագործակցել շեյխերի հետ’

844

Իտալական «Ռոման» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հաղորդել է շեյխ Ադնան Ադել Արեֆ Ալ Կադումի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:

«Փետրվարի 24-ին ակումբը պաշտոնական հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ տեղեկացվել էր շեյխ Ադնան Ադել Արեֆ Ալ Կադումի հետ հետ համագործակցության մեկնարկի մասին: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, ներդրողները պետք է թիմում որոշակի միջոցներ ներդնեին:

Համաձայնության վերջնաժամկետը ավարտվել է մարտի 14-ին: Քանի որ կողմերը պայմանավորվածությունների իրականացման ժամկետը երկարացնելու համաձայնություն չեն  ունեցել, ապա ակումբը խզում է համագործակցությունը տվյալ գործընկերների հետ»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում:

Նշենք, որ արաբ շեյխը մտադիր էր թիմում մոտ 100 միլիոն եվրո ներդնել:

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ ԵՊՀ ռեկտորը հիմա հիշեց, որ Արարատ Միրզոյանը չի կարող դասավանդել համալսարանում’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Մարտի 1-ին պետք է ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական գնահատական տալ’