«Ռոման» միացել է իսպանացի ֆուտբոլիստի համար պայքարին

604

Իտալական «Ռոման» միացել է իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Ալֆոնսո Պեդրասայի համար պայքարին:

Calciomercato-ի համաձայն՝ 25-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար մայաքաղաքային թիմը պետք է մրցակցի Լոնդոնի «Չելսիի», իտալական «Միլանի», կատալոնական «Բարսելոնայի» ու գերմանական «Բայերի» հետ:

Պեդրասան «Վիլյառեալի» սան է: Ավարտված մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Իսպանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-ի ամառ:

Նախորդ հոդվածը«Ռոման» Մխիթարյանի հետ հաղթել է՝ 2։0
Հաջորդ հոդվածըՉԼ-ի եւ ԵԼ-ի եզրափակիչների քաղաքները՝ 2022-2025-ին