«Ռոման» Մխիթարյանին առաջարկել է 2 տարվա պայմանագիր

451

Իտալական «Ռոման» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է եւս երկու տարով երկարաձգել համագործակցությունը, սակայն աշխատավարձի որոշակի կրճատմամբ, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Շալկեն» 1 տարի անց վերադարձավ Բունդեսլիգա
Հաջորդ հոդվածը100 տարեկանում մահացել է աշխարհի ավագագույն գրոսմայստերը