«Ռոման» մտադիր է ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվողին

299

Իտալական «Ռոման» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելին, հաղորդում է Football Italia-ն։

Բերգամոյի ակումբը պատրաստ է 31-ամյա կոլումբացի ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով։ Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները։

Լուիս Մուրիելի պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Մուրիելն «Ատալանտայի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՄեսիի խաղաշապիկն աճուրդում վաճառվել է 427 հազար եվրոյով
Հաջորդ հոդվածըԳառնիկ Չոլակյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն