‘«Ռոման» ու «Չելսին» կպայքարեն Անտոնիո Կոնտեի համար’

987

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնվել է Հռոմի «Ռոմայի» ուշադրության կենտրոնում: Կոնտեի գործող պայմանագրի ժամկետն ազգային ընտրանու հետ ավարտվում է 2016 թվականի ամռանը: Առայժմ պարզ չէ կերկարաձգի Կոնտեն պայմանագրի ժամկետը, թե՝ ոչ: Մարզիչը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ ակումբային ֆուտբոլ:

Իտալականա լրատվամիջոցները հայտնում են, որ 46-ամյա մասնագետը նույնպես հետաքրքրված է «Ռոմա» տեղափոխվելու տարբերակով, սակայն մինչ այս պահը կողմերը չեն բանակցել հարցի հետ կապված:

Նշվում է, որ «Ռոմայի» ղեկավարները չեն շտապում պաշտոնանկ անել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային եւ սպասելու են մրցաշրջանի ավարտին:

Հավելենք, որ Կոնտեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»: Մոուրինյոյի հեռանալուց հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ է նշանակվել Գուս Հիդինգը, որը մարզելու է թիմը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ազնվականները ցանկանում էին Կոնտեին հրավիրել դեռ 2013 թվականին, բայց արդյունքում պայմանավորվեցին Մոուրինյոյի հետ:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ում կարծում են, որ թիմի անհաջողությունները պայմանավորված են Ռոնալդուի խաղով’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը՝ լրագրողներին. «Ես կարդացի, որ հեռացված եմ: Կարծում եք՝ ես ուզո՞ւմ եմ ձեզ հետ շփվել»’