«Ռոման» չհաղթեց տնային խաղում (տեսանյութ)

302

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածք ունի եւ բացակայում էր «Ռոմայի» հայտացուցակից։

«Ռոման» 59 միավորով 5-րդն է։ Նույնքան միավոր ունի 6-րդ տեղում ընթացող «Լացիոն»։ «Բոլոնիան» 13-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռոմա» — «Բոլոնիա»՝ 0։0 (տեսանյութ)

Նախորդ հոդվածըՄահացել է հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան
Հաջորդ հոդվածըՖաբիո Կանավարոն՝ «Էսպանյոլի» գլխավոր մարզիչի թեկնածու