«Ռոման» պարտվեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

302

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» Ֆլորենցիայում հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը գոլերը բաց թողեց առաջին 11 րոպեների ընթացքում։

«Ֆիորենտինայից» աչքի ընկան արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը եւ իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերականգնվել վնասվածքից հետո եւ ընդգրկված չէր «Ռոմայի» հայտացուցակում։

36 խաղից հետո «Ռոման» 59 միավորով 6-րդն է, «Ֆիորենտինան» նույնպես ունի 59 միավոր եւ 7-րդն է։ Նույնքան միավոր է վաստակել նաեւ 8-րդ տեղում ընթացող «Ատալանտան»։ «Ռոման» Իտալիայի առաջնության չորրորդ խաղում անընդմեջ հաղթանակ չտարավ։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ֆիորենտինա» — «Ռոմա»՝ 2։0 (տեսանյութ)

Նիկոլաս Գոնսալես, 5, 11մ, Ջակոմո Բոնավենտուրա, 11

Նախորդ հոդվածըՀայաստանը մինչև քոքը մաշեցնողները. ՉԻ
Հաջորդ հոդվածըԲըլթ-29․ ՉԻ