‘«Ռոման» պլանավորում է ձմռանը 3 նոր խաղացողներ գնել’

1312

«Սերիա Ա-ում» դեռևս առանց միավորների կորստների ընթացող «Ռոման» պլանավորում է ուժեղացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Գայլերի» նշանառության տակ են հայտնվել երեք խաղացողներ, ովքեր խաղային պրակտիկայի խնդիրներ ունեն իրենց ներկայիս ակումբներում: Նրանք են «Յուվենտուսի» հարձակվող Անտոնիո Կվալյարելիան, ով զիջում է մրցակցությունը Վուչինիչին և այժմ արդեն նաև Լյորենտեին, ՊՍԺ-ի ձախ պաշտպան Լուկա Դինյեն, ում դիրքում Բլանը վստահում է Մաքսվելին, և «Վալնեսիայի» պաշտպան Ադել Ռամին, ով Միրոսլավ Ջուկիչի հասցեին քննադատական խոսքերից հետո, հնարավոր է, այլևս չխաղա «չղջիկների» կազմում:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Նուբարաշենի խճուղում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիան գրոհայիններին անվանել է «ահաբեկիչներ՝ 83 երկրներից»’