‘Ռոմարիո. «ՖԻՖԱ-ի տրամադրած 100 մլն եվրոյով ոմանք ապօրինի հարստանում են»’

844

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն հերթական անգամ քննադատել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF):

Կոնֆեդերացիան ՖԻՖԱ-ից ստացել էր 100 մլն եվրո: Ռոմարիոն կարծում է, որ գումարն աշխատակիցների տրամադրության տակ է գտնվում և չի օգտագործվում նպատակային:

«Այդ մարդիկ վստահություն չեն ներշնչում նույնիսկ այն ժամանակ, երբ խոսքը նրանց սեփական գումարի մասին է: Ի՞նչ կարող ես մտածել, երբ նրանց տրամադրության տակ ուրիշների փողերն են:

ՖԻՖԱ-ի տրամադրած 100 մլն եվրոյով ոմանք ապօրինի հարստանում են»,- Ռոմարիոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Նրան ճանաչում է մոլորակի բնակչության 59%-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Կիևը նշում է Մայդանի մեկամյակը և պատրաստվում է ընդունել Ջո Բայդենին’