‘Ռոմարիո. CBF-ի ներկայիս և նրա ապագա նախագահներին պետք է բանտ նստեցնել’

967

  Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն բրազիլացիների կրած ջախջախիչ պարտությունից հետո  քննադատության է ենթարկել Բրազիլիայի Կոնֆեդերացիայի նախագահ (CBF) Ժոզե Մարիո Մարինին և CBF  ապագա նախագահ  Մարկո Պոլո դել Հերոյին:

«Մենք ճգնաժամ  ենք ապրում այն մարզաձևում, որն ամենաշատն ենք սիրում: Մի՞թե մարդիկ մտածում են, որ մեղավորը  ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ  Սկոլարին է: Ոչ մի նման բան: Ֆուտբոլը մեր երկրում հետընթաց է ապրում անշնորհք մագնատների պատճառվ: Իսկ նրանց գրպանները միլիոններ են հոսում: Շատ ամոթ է, որ մեր ֆուտբոլիստներին ղեկավարում են այնպիսի մարդիկ,ինչպիսին Մարինն ու դել Հերոն են: Նրանք պետք է բանտում լինեին», — Ռոմարիոյի խոսքերն է մեջբերում AS-ը: 

Նախորդ հոդվածը‘Արգենտինայի հավաքական դարպասապահ Սերխիո Ռոմերոն 11 մետրանոց հարվածների ժամանակ ծածկագիր է оգտագործել (տեսանյութ, շարժանկար)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Հանում եմ գլխարկս Կլոզեի առաջ, բայց Ռոնալդոն ավելի ուժեղ է’