«Ռոմա» — «Էմպոլի»՝ 2։0. Մխիթարյանը գոլային փոխանցման և գոլի հեղինակ (տեսանյութ)

2289

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Էմպոլիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

42-րդ րոպեին դաշտի տերերի առաջին գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 48-րդ րոպեին խփեց հռոմեական թիմի երկրորդ գոլը։

«Ռոման» 15 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Միլանից»։ «Էմպոլին» 10-րդն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռոմա» — «Էմպոլի»՝ 2։0 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 42, Հենրիխ Մխիթարյան, 48

Նախորդ հոդվածըԱրման Աղաջանյան. Վաղը դուք եք սրբագրելու ու հրաժարվելու ձեր ասածներից
Հաջորդ հոդվածըԿալիսիրը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա 2 հանդիպումը