‘«Ռոմա»-ի հետ խաղում «Ռեալ»-ի դարպասը կպաշտպանի Կասիլյասը’

840

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է,թե ովքեր են խաղալու «Ռոմայի» հետ ընկերական խաղում: Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի оրը՝ մեր ժամանակով կեսգիշերին,-տեղեկացնում է Marca-ն: Դարպասը կպահպանի Իկեր Կասիլյասը, բացի դրանից, հիմնական կազմում կխաղան պաշտպաններ Ֆաբիու Կոենտրաուն, Սերխիո Ռամոսը և Պեպեն, ինչպես նաև կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչն ու Խաբի Ալոնսոն:

«Ռեալի» ամբողջական կազմը հետևյալ տեսք ունի՝ Կասիլյաս, Կարվախալ, Պեպե, Ռամոս, Կոնտրաու-Իլյարամենդի, Խաբի Ալոնսո, Մոդրիչ-Բեյլ, Իսկո, դե Տոմաս: 

Նախորդ հոդվածը‘Կալում Չամբերսը դարձավ «Արսենալ»-ի խաղացող’
Հաջորդ հոդվածը‘ «Air France»-ը հերքում է Փարիզ-Երեւան չվերթի օդանավում խնդիրների առկայության մասին լուրերը’