‘Ռոմնին ընտրվելու դեպքում Ռուսաստանի հետ «ավելի կոշտ լեզվով» կխոսի ‘

1179

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին խիստ քննադատության է ենթարկել գործող նախագահ Բարաք Օբամայի՝ ռազմական բյուջեի կրճատման քաղաքականությունը Նա նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կոշտ դիրքորոշում է որդեգրելու Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՊՀ) ներդրման հարցում:

«Ես հակահրթիռային պաշտպանության արդյունավետ համակարգ եմ ստեղծելու, որպեսզի դիմակայեմ արտաքին վտանգներին: Եւ այս հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում որեւէ փափկություն չսպասեք ինձանից»,- Վիրգինիայի ռազմական ինստիտուտում ունեցած իր ելույթում ասել է Ռոմնին:

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն 2010-ի Լիսաբոնյան գագաթնաժողովում պայմանավորվել են համագործակցել Եվրոպայում ՀՊՀ տեղակայման հարցով, սակայն բանակցությունները փակուղի են մտել, քանի որ ԱՄՆ-ը չի կարողացել ապացուցել թե Եվրոպայում տեղակայվելիք համակարգերը Ռուսաստանին զսպելու նպատակ կչեն ունենալու: Ի պատասխան ԱՄՆ ՀՊՀ ծրագրի, Ռուսաստանը մտադիր է ռազմա-տեխնիկական եւ դիվանագիտական միջոցառումների համալիր իրականացնել: Մասնավորապես, Մոսկվան չի բացառել ԵՄ սահմանակից Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» տիպի հրթիռային համալիրների տեղակայումը:

 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտներում Նոբելյան մրցանանակիրները ‘
Հաջորդ հոդվածը‘Վերհեյենը դադարեցրել է համագործակցությունը Հայաստանի հավաքականի հետ’