‘Ռոյսը կարիերայի ընթացքում առաջին անգամ 5 խաղում անընդմեջ գոլ է խփել’

758

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի` «Շալկե»-ի դեմ խաղում (3-0):

Այս կերպ, Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում առաջին անգամ 5 խաղում անընդմեջ կարողացել է գոլի հեղինակ դառնալ: Սրանից առաջ, ֆուտբոլիստը մեկական գոլ էր խփել բունդեսլիգայի երեք տուրերում, ինչպես նաև` ՉԼ 1/8-րդ եզրափակչի «Յուվենտուս»-ի դեմ խաղում (2-1):

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Սուարեսը շատ բան է տալիս «Բարսելոնա»-ին»’
Հաջորդ հոդվածը‘Դի Մաթեո. «Պետք է ներողություն խնդրենք «Շալկե»-ի երկրպագուներից մեր խաղի համար»’