‘Ռոյսը նոր պայմանագիր չի կնքի «Բորուսիա»-ի հետ’

904

«Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը չի երկարաձգի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է Sport Bild-ը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի այս դիրքորոշումը պայմանավորված է ակումբի ղեկավարության ընդունած որոշման հետ: «Բորուսիա»-ն ֆուտբոլիստների պայմանագրերում այլևս չի ներառի այն կետը, ըստ որի ֆուտբոլիստը մինչև պայմանագրի ժամկետի ավարտը կկարողանա հեռանալ ակումբից, եթե նրա համար որոշակի գումար վճարվի:

Մարկո Ռոյսի` «Բորուսիա»-ի հետ գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2017 թվականը, իսկ նրա տրանսֆերային փոխհատուցման գումարը կազմում է 25 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:

Նախորդ հոդվածը‘ Մեսսին հայտավորվել է «Էլչե»-ի դեմ գավաթային խաղին’
Հաջորդ հոդվածը‘Գետնաբքի պատճառով կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, ճանապարհը դեպի «170 միլիոնանոց շուկա» փակ է’