‘Ռոյսը. «Որտե՞ղ եմ ես խաղալու…մի թիմում, որի հարձակման գծում են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը» ‘

1122

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը բացառել է «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը: Մամուլում շրջամառվող լուրերի համաձայն` Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ «Բավարիան» հրաժարվել է այդ մտադրությունից: 

«Որտե՞ղ եմ ես խաղալու մի թիմում, որի հարձակման գծում են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը»,-Ռոյսի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից:

Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը չի երկարաձգել «Բորուսսիայի» հետ պայմանագիրը և կարիերայի շարունակության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու է մարտին:

Նախորդ հոդվածը‘Խամեսը ոտքի կոտրվածք է ստացել ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդներին խաշի է հրավիրել. «ՉԻ»’