‘Ռոյսը 4 տարվա պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ՝ 10 միլիոն եվրո աշխատավարձով’

847

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը նոր պայմանագիր է կնքել Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Գերմանական Eurosport-ի տվյալներով, Մարկո Ռոյսի աշխատավարձը կլինի տարեկան 10 միլիոն եվրո: Նոր պայմանագրից հանվել է նաեւ տրանսֆերի նվազագույն արժեքը: Նախկին պայմանագրում նշված էր 25 միլիոն եվրո:

Սպասվում է, որ Ռոյսը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Բորուսիայում»: Նրա որոշման դեպքում, ակումբից չեն հեռանա նաեւ Մատս Հումելսն ու Իլկայ Գյունդոգանը:

Նախորդ հոդվածը‘Երևան-Մոսկվա օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. Ուղևորներից մեկի մոտ հետապնդման մոլուցքի նոպա է եղել’
Հաջորդ հոդվածը‘Ավագ լեյտենանտը զոհվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու արդյունքում. ՔԿ’