‘Ռոյս. «Այժմ կարևոր չէ, թե ինչպես ենք հասնում հաղթանակի» ‘

1205

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը գոհ է Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Շտուտգարտի» նկատմամբ 3:2 հաշվով տոնած հաղթանակից: Գերմանացի ֆուտբոլիստը կարծում է, որ այս շրջանում կարևոր չէ, թե ինչպես է թիմը հասնում հաղթանակի:

«Այո՛, այսօր մեզ համար հեշտ չէր, բայց այժմ այդքան էլ կարևոր չէ, թե մենք ինչպես ենք հասնում հաղթանակի: Առաջին հերթին կարևորություն ունեն միավորները: Ինչ վերաբերվում է իմ խաղին, ապա ես չեմ կարող դրանից 100% գոհ լինել»,-Ռոյսի խոսքը մեջբերված է «Բորուսիայի» պաշտոնական կայքից:

Հավելենք, որ այժմ «Բորուսսիան» ունի 25 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի ՖԱ-ն տուգանել է «Վեսթ Հեմին»’
Հաջորդ հոդվածը‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց ‘