‘Ռոյ Քին. Այնպիսի տպավորություն է, ասես «Մանչեսթեր Յունայթեդում» հավաքել են մի խումբ անծանոթների ու ստիպել դաշտ դուրս գալ’

1383

«Ման. Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը հիասթափություն է հայտնել ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչում «Լիվերպուլին» պարտվելուց (0:2, 1:1):

«Ես իսկապես տխրել եմ այն ամենից, ինչ կատարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վերջին 1-2 տարիներին: Այնպիսի տպավորություն է, որ թիմում հավաքել են մի խումբ անծանոթների ու ստիպել դաշտ դուրս գալ: Երբ ես խաղում էի որևէ ակումբում, դաշտ դուրս գալով ինձ երեք մետրանոց էի զգում, ահա այդքան ոգեշնչված էի: Գիտեմ, որ «ՄՅՈւ»-ում շատ են վնասվածքներ ունեցողները, բայց հենց այսպիսի պահերին են Ուեյն Ռունիի պես լիդերները մյուսներին առաջ տանում: Իսկ ո՞ւր են այս թիմի լիդերները: «Լիվերպուլի» հետ խաղում մենք այդպիսի բան չտեսանք: «Մերսիսայդցիները» կարող էին 5-6 գոլ խփել, նրանց բախտը պարզապես չբերեց»:

Նախորդ հոդվածը‘Բենզեման կրկին դատական սկանդալի մեջ է հայտնվել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի կազմը․ Մովսիսյանը, Ղազարյանն ու Կասպարովը չեն հրավիրվել’