‘Ռոնալդինյոն ընդդեմ աշխարհի ֆուտբոլային հանճարների (տեսանյութ)’

1328

Ռոնալդինյոն ֆուտբոլի պատմության լավագույն հարձակողական ոճի կիսապաշտպաններից մեկն է: Նա իր կարիերայի  վերելքի տարիներին հանդես է եկել այնպիսի հայտնի ակումբներում, ինչպիսիք են «ՊՍԺ»-ն, «Բարսելոնան» և «Միլանը»: 2004 և 2005 թվականներին  ՖԻՖԱ-ն նրան է շնորհել տարվա ֆուտբոլիստի տիտղոսը։

 «Բարսելոնայի» կազմում Ռոնալդինյոն հաղթել է  Չեմպիոնների լիգան, ինչպես նաև 2005 թ. արժանացել  է «Ոսկե գնդակ» մրցանակին։

Ներկայացվող տեսանյութում ի մի են բերված այն պահերը, երբ ֆուտբոլային այս տաղանդը տարբեր հնարքներով շրջանցում է այնպիսի հանճարեղ ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ջերարդը, Նեստան, Սքոուլզը, Գատուզոն, Խաբի Ալոնսոն և այլք: Ռոնալդինյոն դա անում է այնպես, ասես  իր հակառակոդները շատ սովորական ֆուտբոլիստներ են… 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Բիզնեսի համար հարմար երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը բացակայում է. «Ժողովուրդ»’