‘Ռոնալդինյո. Երբեւեցի Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը’

937

Բրազիլական «Աթլետիկո Մինեյրո» ակումբի հարձակվող Ռոնալդինյոն անդրադարձել է ժամանակակից ֆուտբոլի երկու մեծ աստղերի` Լիոնել Մեսիի («Բարսելոնա») եւ Նեյմարի («Սանթոս») խաղին:

«Կարծում եմ, որ այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսին է: Վերջին տարիներին նա չափազանց բարձր կարգի ֆուտբոլ էր ցուցադրում. Նման բան մենք նախկինում երբեք չէինք տեսել: Սակայն Նեյմարը երբեւիցե կդառնա լավագույնը:

Ինձ շատ հաճելի է խոսել Մեսիի մասին, որովհետեւ ես «Բարսելոնայում» խաղում էի, երբ նա նոր սկսում էր իր կարիերան: Հպարտ եմ, որ նրա հետ նույն թիմում եմ խաղացել»,- Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը պաշտոնապես տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»’
Հաջորդ հոդվածը‘Կրկին ընտրութուններ, կրկին միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից’