‘Ռոնալդուին դարձյալ հրավիրել են դատարան’

1006

Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտինու Ռոնալդուին կրկին հրավիրել են ամերիկյան դատարան՝ ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգայի հնարավոր բռնաբարության գործով, հաղորդում է TMZ-ն։ 34-ամյա կիսապաշտպանը անձամբ է ստացել փաստաթղթերը Լաս Վեգասի դատարանից։

2009 թվականի ամռանը Ռոնալդուն Լաս Վեգասի ակումբներից մեկում ծանոթացել է Մայորգայի հետ։ Տվյալ գիշերվա ընթացքում ֆուտբոլիստի և մոդելի միջև տեղի ունեցած սեքսը, ամերիկուհին որակել է բռնաբարություն։

2010 թվականին Մայորգան Ռոնալդուի փաստաբաններից 375 հազար եվրո է ստացել Կրիշտիանուի անունը չբարձրաձայնելու համար։ Նախորդ տարվա աշնանը, Լաս Վեգասի ոստիկանությունը վերաբացել էր հնարավոր բռնաբարության գործը։

Նախորդ հոդվածը‘Բակայոկո. Երազում եմ ՊՍԺ-ի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Ինտերը» տրանսֆերների համար Կոնտեին կհատկացնի 120 միլիոն եվրո’